ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանը հայտարարել է  Արցախ տանող ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրման մասին

Ադրբեջանը հայտարարել է Արցախ տանող ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրման մասին

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին՝ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզնամասում տեղադրել է անցակետ։

Ըստ Ադրբեջանի սահմանային ծառայության հաղորդագրության՝ իրենք «պաշտոնապես տեղեկացրել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնին՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին»։

Հիշեցնենք՝ մինչ այդ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել էր, որ Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։

  • Կիսվել: