կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել. Սերյան Օհանյան

Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել. Սերյան Օհանյան

Կարծում եմ, որ կա փաստատուղթ, և այդ փաստաթղթի մեջ արդեն ամեն ինչ ասված է, և այդ փաստաթղթի շուրջ են Եվլախի բանակցությունները վարվելու և որոշվելու է Արցախի մեր հայ բնակչության ճակատագիրը:

Այս մասին այսօր Եռաբլուրում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին պաշտպանության նախարրա Սերյան Օհանյանը:

«Շատ մարդիկ այսօր քննադատում են Արցախի իշխանություններին, այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, բայց ոչ ոք այսօր իրավունք չունի քննադատելու, որովհետև Հայստանի իշխանությունները Արցախին թողել են միայնակ՝ դեմ առ դեմ գտնվելով Ադրբեջանի իշխանությունների դեմ:

Հնարավոր է ժողովրդի մի մասը կգա Հայսատան, բայց մի մասն էլ կմնա Արցախում, իրենց չես կարող կտրել իրենց պատմական տնից, մի մասը կարող է այնտեղ մնալ»,- ասել է նա:

Նա նաև նշեց, որ լսել է, որ Ադրբեջանը նաև ցուցակ է ներկայացրել՝ Ղարաբաղի պատմության ընթացքում ինչ-որ արժանիքներ ունեցած մարդկանց հանձնելու վերաբերյալ: Ես չգիտեմ ովքեր կան ցուցակում, հավանաբար կարող է ես էլ այդ ցուցակում լինեմ:

  • Կիսվել: