հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանը ցանկանում է շրջափակմամբ ու այլ սանձարձակ հանցագործություններով ԱՀ ժողովրդի մոտ հուսահատություն, փախուստի հակվածություն սերմանել. Բեգլարյան

Ադրբեջանը ցանկանում է շրջափակմամբ ու այլ սանձարձակ հանցագործություններով ԱՀ ժողովրդի մոտ հուսահատություն, փախուստի հակվածություն սերմանել. Բեգլարյան

Ադրբեջանը ցանկանում է շրջափակմամբ ու այլ սանձարձակ հանցագործություններով Արցախի ժողովրդի մոտ հուսահատություն, անզորություն ու փախուստի հակվածություն սերմանել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Սակայն Արցախի ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրա փոխարեն ձեռք է բերում լրացուցիչ հոգեբանական դիմադրողականություն անորոշությունների ու վտանգների հանդեպ:

Մեր հայրենի հողում արժանապատիվ, անվտանգ ու անկախ ապրելը անսակարկելի նպատակ ու արժեք է մեզ համար, և առկա մարտահրավերների պայմաններում դիմադրելու և պայքարելու գլխավոր միջոցը Արցախում ապրելն ու գործելն է:

Շնորհակալություն պայքարի այդ միջոցն ընտրած ու հետևողականորեն կիրառող յուրաքանչյուր արցախաբնակ հայի՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: