երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանը բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանը բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում: Այս մասին առցանց համաժողովի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ Արցախում ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջացել: «Ադրբեջանական կողմը միտումնավոր խոչընդոտում է Արցախի մասնակցությանը, որպեսզի վերջինս չկարողանա պատմել ծանրագույն իրավիճակի մասին»,-նշել է Ղազարյանը։

Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմի՝ վարձկանների օգտագործման, Թուրքիայի մասնակցության համար Ադրբեջանի անպատժելիության արդյունքում, այդ իսկ պատճառով էլ Ադրբեջանը բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում։

Նախարարն ընդգծել է, որ երկրներն ու կազմակերպությունները պետք է ջանքեր գործադրեն՝ Ադրբեջանին զսպելու համար: Նրա գնահատմամբ՝ Բաքուն նաեւ փորձում է օգտվել միջազգային ՛՛բարենպաստ՛՛ իրավիճակից եւ հասնել Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը։

 

  • Կիսվել: