ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մարտունու և Շուշենի շրջաններում հրադադարի խախտման երեք դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Մարտունու և Շուշենի շրջաններում հրադադարի խախտման երեք դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Հաղորդվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշենի շրջաններում։ Տուժածներ չկան։

Ըստ այդ փաստերի ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է տեղեկագրում։

  • Կիսվել: