երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը ակնարկել է Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման իրական նպատակների մասին

Ադրբեջանը ակնարկել է Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման իրական նպատակների մասին

Ադրբեջանը ակնարկել է Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման իրական նպատակների մասին:

«Ադրբեջանա-հայկական սահմանին Լաչինի անցակետի ստեղծումից և դրա գործունեությունը սկսելուց հետո աշխատանքներն արագացվել են շուրջ 400 հետախուզվողների ձերբակալման և հետաքննության տեղափոխման ուղղությամբ», - լրագրողներին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ «Ղարաբաղում ռազմական հանցագործություններ կատարած հայազգի մի քանի անձինք ձերբակալվել են»։ «Անցակետի տեղադրումից հետո արագացվել են մոտ 400 հետախուզվողների ձերբակալելու եւ հետաքննությանը փոխանցելու աշխատանքները։ Հուսով եմ, որ այս ուղղությամբ ապագայում մենք ավելի դրական արդյունքների կհասնենք»,- ասել է Քեմրան Ալիեւը։

  • Կիսվել: