Ադրբեջանում շարունակվում է Արցախի ձերբակալված առաջնորդների նկատմամբ հետաքննությունը
Ադրբեջանում շարունակվում է Արցախի ձերբակալված առաջնորդների նկատմամբ հետաքննությունը:
Տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:
՛՛Ներկայումս իրականացվում են լայնածավալ քննչական միջոցառումներ: Աշխատանքը շատ է։ Նախաքննության ավարտից հետո կալանավորվածներին վերջնական մեղադրանքներ կառաջադրվեն և գործը կուղարկվի դատարան՝ քննության՛՛,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի ձերբակալված առաջնորդներին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել ՛՛պատերազմ սանձազերծելու, ահաբեկչության, ռազմական գործողությունների ժամանակ մարդասիրական իրավունքի խախտման, կանխամտածված սպանությունների, ապօրինի զինված կազմավորումներ ստեղծելու և այլնի համար՛՛։