չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի և միջազգային կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչ մեկնել է Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի

Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի և միջազգային կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչ մեկնել է Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի

Լեռնային Ղարաբաղի՝ ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, մասնավորապես Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի քաղաքներում սկսվել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչներ այցը: 

Ինչպես հաղորդում է minval.az-ը, դիվանագիտական ներկայացուցիչները նախ կծանոթանան Վարանդայում կառուցվող միջազգային օդանավակայանին, ապա կայցելեն Վարանդայի ենթակայան:

Վարանդայից հետո դիվանագետները կմեկնեն Շուշի: Նրանք կծանոթանան քաղաքի տարբեր պատմամշակութային հուշարձաններին: 

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցը կավարտվի հուլիսի 10-ին:


  • Կիսվել: