կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանն օկուպացված Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի է վերածում (լուսանկարներ)

Ադրբեջանն օկուպացված Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի է վերածում (լուսանկարներ)

Ադրբեջանն օկուպացված Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի է վերածում։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը։

«Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության եւս մեկ դրսեւորման ապացույցներ են հասանելի դարձել։

Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռեւս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։

Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։

Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: