ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանին չի հաջողվելու հանել խաղաղապահներին այստեղից. Չի հաջողվելու. Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանին չի հաջողվելու հանել խաղաղապահներին այստեղից. Չի հաջողվելու. Ռուբեն Վարդանյան

«Ադրբեջանցիներն անում են ամեն ինչ, որ հայերը հիասթափվեն, դա չի ստացվելու: Ադրբեջանին չի հաջողվելու հանել խաղաղապահներին այստեղից: Ես վստահ եմ, որ դուք էլ եք դա հասկանում եւ մենք կողք կողքի պետք է կանգնենք, որ դուք կատարեք ձեր պարտականությունները, կատարեք այնպես, ինչպես պետք է: Գիտեմ՝ դա դժվար է, բայց դուք պարտավոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կկանգնենք:

Դիմում եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների ղեկավարներին: Ադրբեջանը թքում է ձեր վրա, ասում է՝ չեմ ենթարկվում ոչ մի դատարանի որոշման: Դուք ուժ չունե՞ք, չեք կարող ասել՝ Ադրբեջան, դու ով ես, կատարիր այն, ինչը ստորագրել ես»,-ասաց նա

  • Կիսվել: