ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանի ԶՈւ-ն ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական է արձակել Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական՝ Ճանկաթաղի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական է արձակել Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական՝ Ճանկաթաղի ուղղությամբ

Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկական կողմի արձակած կրակոցից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին ապատեղեկատվությունը տարածելուց հետո, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

՛՛Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: