երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախի ՊԲ-ն այսօր կանխել է ադրբեջանական ԶՈՒ-ի առաջխաղացման հերթական փորձը

Արցախի ՊԲ-ն այսօր կանխել է ադրբեջանական ԶՈՒ-ի առաջխաղացման հերթական փորձը

Ս.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
 
«Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
 
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: