շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ․ Արցախի ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ․ Արցախի ՊԲ

Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են  ԱՀ ՊԲ-ն։
 
Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
 
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: