շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները, քննարկվել են, մասնավորապես, շրջաններում առկա խնդիրները, հստակեցվել հետագա անելիքները։

Երկրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել շրջվարչակազմերի ղեկավարներին տեղերում խնդիրների արագ ու արդյունավետ լուծման ուղղությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: