հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

՛՛Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել' հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: