հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին , ժամը 19։50֊ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

՛՛Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ:

Ակնհայտ է, որ օրվա ընթացքում երկրորդ անգամ տարածելով կեղծ հաղորդագրություն ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: