կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը մեծանում է. ունենք դրական զարգացումներ. ԱԳՆ պաշտոնյա

Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը մեծանում է. ունենք դրական զարգացումներ. ԱԳՆ պաշտոնյա

Ամենօրյա ռեժիմով ԱԳՆ-ն ներգրավված է խնդրի արձագանքի ուղղությամբ, մենք մեր առջեւ խնդիր է դրված միջազգային հանրության ներկայացուցիչների այցի միջոցով ցույց տալ իրադրությունը տեղում, որպեսզի իրենք զեկուցեն իրենց մայրաքաղաքներ եւ միջազգային կազմակերպությունների կենտրոնակայաններ Լաչինի միջանցքի փակ լինելու մասին, հավաստիանան, որ միջանցքը լիովին փակ է ցանկացած տեսակի հումանիտար շարժի համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը:

«Դա շատ կարեւոր է այն առումով, որ ի ցույց դնենք, որ Ադրբեջանի հայտարարությունները, թե միջանցքը բաց է, կեղծիք են, որ Ադրբեջանը չ կատարում իր իրավաբանական ուժ ունեցող պարտավորությունները , որոնք սահմանված են միջազգային հումանիտար իրավունքով եւ արդարադատության միջազգային դատարանի հայտնի որոշումներով»,-ասաց նա՝ նշելով, որ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին են ուղեկցել Կոռնիձոր, որ իրենց աչքով տեսնեն, որ լաչինի միջանցքը փակ է:

Մենք մեծ ակնկալիքներ ունենք, որ միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա հնարավորություն կտա բացելու Լաչինի միջանցքը եւ թույլ տալու, որ այստեղ գտնվող հումանիտար բեռների մուտքը ԼՂ, որին կհետեւեն նաեւ այլ բեռներ: Այդ առումով մենք ունենք դրական զարգացումներ, արդեն բազմաթիվ հայտարարություններ են հնչել ԵՄ-ի, ԵԽ-ի, ՄԱԿ-ի, գործընկեր երկրների կողմից, հարցը լայնորեն լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցներով: Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ են հանդես եկել հայտարարություններով: մենք շարունակում ենք աշխատանքները՝ ուժեղացնելու միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա՝ հասնելու համար մեր նպատակին, որը բացառապես հումանիտար է: Հայաստանը բացառապես նպատակ ունի ապահովելու հումանիտար մուտքը: Մենք այլ նպատակ չենք հետապնդում եւ դա ամրացնում է մեր դիրքերը բանակցություններում»,-ասաց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: