երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի նավթադիկտատորի և Թուրքիայի առաջնորդի աշխարհաքաղաքական շահի ձգտումն արժի 120.000 կյանք. Newsweek

Ադրբեջանի նավթադիկտատորի և Թուրքիայի առաջնորդի աշխարհաքաղաքական շահի ձգտումն արժի 120.000 կյանք. Newsweek

Newsweek պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, նշել՝ այստեղ մարդասիրական ճգնաժամ է, բայց աշխարհը դեռ ուշադրություն չի դարձրել դրան:

Հոդվածի հեղինակը նշում է, որ արդեն 8 ամիս է, ինչ շրջափակումն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի և ավելի հաճախ Հայաստանի Հանրապետության նկատմամբ սպառնալիքների և բռնությունների ուժեղացմամբ։ Հայտարարություններն այն մասին, թե շրջափակումը «էկոակտիվիստների» բողոքի ակցիա է, հնարք էր, որը կոչված էր կոծկելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանի բնիկ քրիստոնյաների դեմ:

Նշվում է, որ շրջափակումը երկու անմիջական նպատակ ունի՝ Լեռնային Ղարաբաղին ստիպել ձուլվել և ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս իր ինքնիշխան տարածքով Ադրբեջանին ճանապարհ տա դեպի Թուրքիա:

«Ադրբեջանի նավթադիկտատոր Իլհամ Ալիևի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխարհաքաղաքական շահի ձգտումն արժի 120.000 կյանք: Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը միջազգային իրավունքի, 2020 թվականի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման ուղղակի խախտում է»,- նշված է հոդվածում:

  • Կիսվել: