Ադրբեջանի նախապես պլանավորած առաջխաղացումը հայկական զինուժը կանխել է. փորձագետ
Արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ հումանիտար դադարի շուրջ բանակցությունները ձգձգելու պատճառը ժամանակ շահելն էր, ինչը հնարավորություն էր տալու ռազմաճակատի տարբեր ուղղություններում անհրաժեշտ դիրքավորում ապահովել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
՛՛Սակայն Ադրբեջանի նախապես պլանավորած առաջխաղացումը հայկական զինուժը կանխել է, ինչը խառնել է Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի նախնական հաշվարկները՛՛,-նշել է նա։