հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ տիրում է բաց ու անկեղծ մթնոլորտ. Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ տիրում է բաց ու անկեղծ մթնոլորտ. Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ տիրում է բաց ու անկեղծ մթնոլորտ: Այս մասին իր օնկայն ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի նախագահի հետ բաց ու ուղիղ շփում է հաստատվել: «Մենք ֆիքսել ենք, որ պետք է աշխատենք: Վատ չէ, որ մեր հանդիպումներում տիրում է այդպիսի մթնոլորտ, ճիշտ է արդյունքներ չկան, բայց վատ չի այդ մթնոլորտը»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հարցին, որ նա կոնստրուկտիվ է որակել նախագահ Ալիևի մոտեցումները, Փաշինյանը պարզաբանեց, որ, «կոնստրուկտիվ» ասելով, հենց երկկողմ շփումներում հաստատված մթնոլորտը նկատի ուներ, այլ որ այն, որ Ադրբեջանը կոնստրուկտիվ է տրամադրված արցախյան լուծման հարցում:

Ապա վարչապետը հավելեց. «Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ իմ հայտարարությունները քննադատում են մեկ Ադրբեջանում, մեկ Հայաստանում հայտնի շրջանակներ»:

  • Կիսվել: