կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահի անունից  Լաչինի միջանցքը պաշարողները հիշեցնում է Դարֆուրում ալ Բաշիրի անունից մոլեգնող ջանջավիդ ցեղերին․ Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանի նախագահի անունից Լաչինի միջանցքը պաշարողները հիշեցնում է Դարֆուրում ալ Բաշիրի անունից մոլեգնող ջանջավիդ ցեղերին․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  Թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահի անունից միջանցքը պաշարողները հիշեցնում է Դարֆուրում ալ Բաշիրի անունից մոլեգնող ջանջավիդ ցեղերի մասին։

«Ադրբեջանի կառավարության վստահված անձինք, որոնք մեկ ամսվա ընթացքում պաշարում են Արցախը Ադրբեջանի նախագահի անունից և խորացնում հումանիտար ճգնաժամը, հիշողություններ են արթնացնում, օրինակ, Դարֆուրում ալ Բաշիրի անունից մոլեգնող ջանջավիդ ցեղերի մասին։ ՄԱԿ-ի մոտ դա պետք է հուշեր առաջացնի պաշտպանելու անկարողության մասին»,- գրել է նա։

  • Կիսվել: