չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին

Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հանձնարարությամբ Ազգային կանխարգելիչ մեխանիզմի գործունեության շրջանակում խմբի անդամները հերթական անգամ այցելել են նախնական կալանքի տակ գտնվողներին։

Նշվում է, որ նրանք այցելել են նաև Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին, որին ապօրինի ձերբակալել են ադրբեջանցիները։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանն օգոստոսի 1-ին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից դուրս էր եկել և մոլորվելու հետևանքով հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ տրամադրել՝ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:


  • Կիսվել: