երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել է Հակարիի ապօրինի անցակետից առևանգված արցախցիներին

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել է Հակարիի ապօրինի անցակետից առևանգված արցախցիներին

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան և Ազգային կանխարգելիչ խմբի անդամները հանդիպել են Հակարիի ապօրինի անցակետից ադրբեջանցիների կողմից երեկ առևանգված արցախցի երիտասարդներին: 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակից հայտնել են. ՛՛Կոնֆիդենցիալ հիմունքներով ընդունվածներին բացատրվել են իրենց իրավունքները, տեղեկություններ տրամադրվել օմբուդսմենի լիազորությունների մասին, իրենց մայրենի լեզվով տրամադրվել են մարդու իրավունքների ոլորտում միջազգային ակտեր, և լսվել են նրանց դիմումները՛՛:

Նաև հաղորդվում է, որ այցի ընթացքում ՛՛երիտասարդներին հնարավորություն է տրվել հեռախոսով զրուցել ընտանիքի անդամների հետ՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երիտասարդների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը 10-օրյա կալանք է կիրառել։ Նրանք մեղադրվում են Ադրբեջանի դրոշն ՛՛անարգելու համար՛՛:

Ադրբեջանի դատախազությունից հայտնել են, որ 10-օրյա կալանքից հետո երիտասարդներին կարտաքսեն Հայաստան:

Հավելենք, որ երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են, նրանք Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական պօրինի անցակետի մոտից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պիտի գային Հայաստան, սակայն հենց անցակետի մոտ էլ առևանգվել են ադրբեջանցիների կողմից:

  • Կիսվել: