երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օկամպոն դիմել է Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին՝ կոչ անելով նրանց Լեռնային Ղարաբաղի հայերի ձայնը աշխարհին հասցնել

Օկամպոն դիմել է Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին՝ կոչ անելով նրանց Լեռնային Ղարաբաղի հայերի ձայնը աշխարհին հասցնել

Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

Նա դիմել է հայկական արմատներով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն իրենց ձայնը աշխարհրն հասցնելու, և կոչ է արել օգնել նրանց այդ հարցում:

Հրապարակած տեսանյութում Օկամպոն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է այն մարդը, որը կարող է փոխել իրավիճակը, ստիպել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:

  • Կիսվել: