հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ մարդկության դեմ հանցագործություններ են իրականացվում. օմբուդսմեն

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ մարդկության դեմ հանցագործություններ են իրականացվում. օմբուդսմեն

Ադրբեջանն Արցախի նկատմամբ իրականացնում է մարդու իրավունքների լայնածավալ, համակարգված, ծրագրված խախտում, ինչը հանցագործություն է մարդկության դեմ: Այս մասին հայտարարեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ։

«Բարձր մակարդակով, նախագահի մակարդակով իրականացվում են էթնիկ զտումներ եւ ցեղասպանության քաղաքականություն»,-նշեց օմբուդսմենը:

Նա թվարկեց Ադրբեջանի կողմից խախտվող հիմնական իրավունքները։ «Առաջին հերթին, խախտվել է սննդամթերքի հասանելիության իրավունքը։ 120 հազար մարդ սննդի հասանելիություն չի ստանում։ Դա ռազմական հանցագործություն է։ Խախտվել է ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Խախտվել է մարդկանց ընտանիքների հետ վերամիավորվելու իրավունքը։ 30 հազար երեխա զրկված է առողջ սնվելու, առողջապահության, կրթության իրավունքից։ Միջազգային հանրության արձագանքը պետք է հստակ լինի»,-ասաց նա։

Գեղամ Ստեփանյանը հիշեցրեց, որ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից եղել են հստակ հայտարարություններ, բայց ժամանակն է խոսքից անցնել գործի․ Արցախը կանգնած է էթնիկ զտումների առջեւ։ 

  • Կիսվել: