ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է՝ չեն թողնի, որ Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» մտնի Ստեփանակերտ

Ռուս խաղաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է՝ չեն թողնի, որ Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» մտնի Ստեփանակերտ

Այս պահին հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհին և չեն թողնում, որ Ադրբեջանից եկած ՛՛հումանիտար՛՛ բեռը մտնի Արցախ:

Արցախի Տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։

՛՛Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու, որ ադրբեջանցիների բեռն առաջ շարժվի։

Մենք մնում ենք այստեղ։
Այս պահին վրան ենք տեղադրում՛՛-հայտնել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ադրբեջանը Կարմիր մահիկի միջոցով կեղծ ՛՛հումանիտար բեռ՛՛՝ 40 տոննա ալյուր է ուղարկում Ստեփանակերտ՝ Ակնայի ճանապարհով, սակայն նման բեռ ուղարկելու վերաբերյալ Արցախի իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չկա:

  • Կիսվել: