երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը. «Amnesty International»

Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը. «Amnesty International»

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը` հորդորելով Ադրբեջանի իշխանություններին վերացնել «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը» և վերջ տալ «ծավալվող հումանիտար ճգնաժամին», գրում է ՛՛Ամերիկայի ձայնը՛՛:

«Amnesty International»-ը հայտարարում է. «Հունիսի 15-ին Ադրբեջանը դադարեցրել է ամեն տեսակի փոխադրումները Լաչինի միջանցքով` միակ ճանապարհը, որը կապում է [Ադրբեջանի] անջատված շրջանը` Լեռնային Ղարաբաղը, Հայաստանին։ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերից։ Նշված ժամանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի մարդասիրական օգնությանը: Ներկայում ադրբեջանական զինուժը արգելափակել է մուտքը, հումանիտար ճգնաժամը խորանում է։ Հունիսի 26-ին Կարմիր խաչին թույլատրվեց վերսկսել ծանր հիվանդների տարհանումը։ Այնուամենայնիվ, հիվանդանոցները դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս ունեն։ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ տան ծավալվող հումանիտար ճգնաժամին»։

  • Կիսվել: