ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը և հայհոյել հայ երիտասարդներին (տեսանյութ)

Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը և հայհոյել հայ երիտասարդներին (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ հանդիպմանը ներկա հայ երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով։

Ինչպես հաղորդվում են ԶԼՄ-ները՝ խաղի ժամանակ Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը մոտեցել է հայ երիտասարդներին և փորձել է հարվածել նրանցից մեկին, ինչպես նաև նրանց ձեռքից խլել Արցախի դրոշը։

Տեսանյութում երևում է, որ ադրբեջանցին նաև հայհոյանքներ է հնչեցրել մարզադաշտում գտնվող հայ երիտասարդների հասցեին։

  • Կիսվել: