հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի հանցագործությունները հետևանք են ԵՄ-ի և միջազգային հանրության իմպոտենտության. Բեգլարյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց

Ադրբեջանի հանցագործությունները հետևանք են ԵՄ-ի և միջազգային հանրության իմպոտենտության. Բեգլարյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց

Մենք միջազգային հանրության բոլոր դերակատարներից, տվյալ դեպքում ԵՄ-ից եւս պահանջում ենք ոչ միայն հայտարարություններ, այլ նաեւ գործնական քայլեր ալիեւյան ռեժիմի սանձերը քաշելու համար:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
 
«Այս նորանոր հանցագործությունները, այս ցեղասպանական հանցագործությունները շարունակությունն են ցեղասպանական քաղաքականության, հետեւանքն են Ադրբեջանի, Ալիեւի ռեժիմի անպատժելիության, ԵՄ-ի եւ  ամբողջ միջազգային հանրության իմպոտենտության, լռության, անգործության: Այդ պատճառով այս հանցագործությունները ընկած են միջազգային հանրության բոլոր դերակատարների խղճի վրա»,-ասաց նա, որից հետո ներկաները սկսեցին վանկարկել՝ «Ոչ ցեղասպանությանը», «բացել կյանքի ճանապարհը», «վերջ տալ անպատժելիությանը», «դադարեցնել իմպոտենտությունը», «չվաճառել արժեքները նավթի ու գազի դիմաց»:
 
Ինչպես ԱՄՆ-ի եւ Չինաստանի դեսպանությունների մոտ, այստեղ եւս ակցիայի մասնակիցների թղթից պատրաստված ինքնաթիռներ նետեցին գրասենյակի տարածք, որը խորհրդանշում է Արցախի համար նաեւ օդային միջանցք բացելու անհրաժեշտությունը:
 
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրնների դեսպանությունների մոտ: Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: