կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Արայիկ Հարությունյանին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Արայիկ Հարությունյանին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից ու առաջադրված քրեական գործից։

Նշվում է, որ Հարությունյանը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին՝ Ստեփանակերտում, և տարվել Բաքու։ 

Նրա դեմ քրգործ է հարուցվել 2020թ. հոկտեմբերի 28-ին։  Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 9 հոդվածներով, այդ թվում նաև «մաքսանենգություն, ահաբեկչության ֆինանսավորում», ինչպես նաև «հրթիռներով Գյանջա քաղաքի ու Բարդայի շրջանի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորում» և այլն։

Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և այլ հոդվածներով,  և սպառնում է ցմահ ազատազրկում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: