Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին. Քորթոշյան
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի ղեկավար Րաֆֆի Քորթոշյանը:
«Եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.: Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց եւ օծվել՝ 1998 թ. մայիսի 31-ին։