երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցքով ազատ անցում ապահովելու կոչին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցքով ազատ անցում ապահովելու կոչին

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի՝ Լաչինի միջանցքով ազատ անցում ապահովելու կոչին. Բաքուն կրկին պնդում է, թե այդ ճանապարհը բաց է։

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն, մասնավորապես, ասել է. ՛՛Պարո՛ն նախարար, ինչպես ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում էլ սահմանահատումը լավ կանոնակարգված է, և «ազատ անցում» հասկացություն ոչ մի տեղ չկա՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բույար Օսմանին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները։

 

  • Կիսվել: