ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են Արցախին վերաբերող հարցեր

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են Արցախին վերաբերող հարցեր

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի նախագահի խորհրդական, կլիմայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ քննարկել է Ղարաբաղում գործողությունից հետո տարածաշրջանի իրավիճակի և մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը։ 

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպմանը քննարկվել են ընթացիկ համագործակցությունը՝ ներառյալ շրջակա միջավայրի ոլորտում գործընկերության հեռանկարները, Ադրբեջանի կողմից իրականացված ՛՛հակաահաբեկչական միջոցառումներից՛՛ հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրման հարցերը:

Բացի այդ, ըստ ԱԳՆ-ի, Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է ՛՛ապօրինի հայկական կազմավորումների՛՛ զինաթափման գործընթացի, հայ բնակչության կարիքները բավարարելու համար Բաքվի ձեռնարկած ՛՛հրատապ միջոցառումների՛՛ և նրանց վերաինտեգրման ինտենսիվ բանակցությունների մասին։

  • Կիսվել: