երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ադրբեջանցիները հայտնել են, թե ինչու են առևանգել արցախցի 22-ամյա երիտասարդին

Ադրբեջանցիները հայտնել են, թե ինչու են առևանգել արցախցի 22-ամյա երիտասարդին

Ադրբեջանական կողմը հայտնել է, թե ինչու է առևանգել արցախցի երիտասարդին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պատճառն այն է, որ Ալեն Սարգսյանը մանուկ ժամանակ ֆուտբոլային թիմում խաղալիս հանդերձարանի մոտով անցնելիս տրորել է Ադրբեջանի դրոշը։  

Ըստ Արցախի ներկայացուցչության՝ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները բացի 22-ամյա Ալեն Սարգսյանից առեւանգել են եւս երկու երիտասարդի։ 

Դեպքի առնչությամբ Արցախի իշխանությունները հետաքննություն են սկսել, շուտով հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։

 

  • Կիսվել: