ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանցիները ցուցադրաբար առաջարկեցին բուժօգնություն ցուցաբերել Շուշիում, մերժում ստացան և արգելեցին մեր շտապօգնության մոտենալը․ ԱՀ պետնախարար

Ադրբեջանցիները ցուցադրաբար առաջարկեցին բուժօգնություն ցուցաբերել Շուշիում, մերժում ստացան և արգելեցին մեր շտապօգնության մոտենալը․ ԱՀ պետնախարար

Ադրբեջանցիները ցուցադրաբար առաջարկեցին բուժօգնություն ցուցաբերել Շուշիում, մերժում ստանալով՝ արգելեցին մեր շտապօգնության մոտենալը: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին, երբ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում ադրբեջանցիները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող խաղաղապահների մեքենաների անցումը, ինչի հետևանքով մեքենաները, որտեղ եղել են կանայք, երեխաներ, տարեցներ, վերադարձել են Գորիս:

Ներսիսյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանական կողմի հայտարարություններն առ այն, թե իբր իրենք մարդասիրություն են դրսևորել և շտապ բուժհաստատություն են տեղափոխել կանանց, պարզունակ և կեղծ են։

Ադրբեջանը մարդկանց խեղդեց, որից հետո փորձեց արհեստական շնչառություն տալ, որպեսզի հայտարարի, որ մարդկանց կյանք է փրկել:

Երբ ռուս խաղաղապահները փորձեցին շտապօգնություն ներգրավել, ադրբեջանցիներն անմիջապես բուժաշխատողներ ներկայացան՝ բուժօգնություն ցույց տալու նպատակով, և հատկանշական է, որ երբ խաղաղապահները առաջարկեցին Ստեփանակերտից շտապօգնություն կանչել, նրանք ցուցադրաբար առաջարկեցին բուժօգնություն ցուց, աբերել Շուշիում: Մերժում ստանալուց հետո արգելեցին մեր շտապօգնության մեքենաների՝ տվյալ տեղանքին մոտենալու հնարավորությունը՛՛:

Նշենք, որ շտապ բուժօգնությունը հարավոր էր եղել արցախցի չորս կանանց, որոնց ինքնազգացողությունը վատացել էր վերոնշյալ միջադեպի պատճառով: Նրանք տեղափոխվել էին Ստեփանակերտի հիվանդանոց, չորսի կյանքին էլ վտանգ չի սպառնում:

Հավելենք, որ ավելի ուշ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբույքյան իր էջում անդրադարձել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած միջադեպին՝ հայտնելով որոշ մանրամասներ․

՛՛Միջադեպի հիմնական փաստերը. Ադրբեջանի կառավարության գործակալները («էկո»-ահաբեկիչները) երեկ Շուշիի մերձակայքում արգելափակել են արցախցի 27 քաղաքացիական անձանց մուտքն Արցախ։

1. Քաղաքացիական խումբը, որը հիմնականում բաղկացած էր կանանցից, ծերերից և երեխաներից, ռուս խաղաղապահների երկու մեքենաներով ճանապարհվել է Հայաստանի Գորիս քաղաքից՝ իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով։

2. Նրանք մնացել էին Հայաստանում՝ Արցախի՝ արդեն 115 օր շարունակվող շրջափակման պատճառով։

3. Նրանք կանգնեցվել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում, Շուշի քաղաքից ոչ հեռու, Ադրբեջանի կառավարական գործակալների («էկո»-ահաբեկիչների) կողմից:

4. Խմբի համար ճանապարհ բացելու նպատակով ավելի քան հինգ ժամ ռուս խաղաղապահները բանակցել են ադրբեջանական կողմի հետ, սակայն ապարդյուն։

5. Ադրբեջանցիները ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցնելով։

6. Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։

7. 27 հոգուց 23-ը գիշերը վերադարձել են Գորիս՝ մուտք չգործելով իրենց հայրենիք։

8. Ադրբեջանական ահաբեկման արդյունքում չորս կանանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, որոնցից երեքն ուշագնաց են եղել։

9. Ուղեկցող խաղաղապահները շտապ օգնություն են կանչել և այդ չորս հոգուն ռուսական և ադրբեջանական մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:

10. Ադրբեջանական կողմը չի թույլատրել խաղաղապահներին օգտվել արցախյան շտապօգնության մեքենաներից և փորձել է հիվանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հիվանդանոց: Սակայն մարդիկ բողոքել են և պահանջել, որ հիվանդներին տեղափոխեն Ստեփանակերտ՛՛:

  • Կիսվել: