երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանցիները ավերել են Հադրութի Մակուն կամուրջը՝ փոխելու համար Իշխանագետի հունը

Ադրբեջանցիները ավերել են Հադրութի Մակուն կամուրջը՝ փոխելու համար Իշխանագետի հունը

Արցախի Հադրութի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ավերել են: Այդ մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)։

Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Ըստ աղբյուրի՝ այն ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գետի հատվածում արվող ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը:

 

նկար

  • Կիսվել: