հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանցիների միջամտության պատճառով ինքնազգացողությունը վատացած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՀ առողջապահության նախարարություն

Ադրբեջանցիների միջամտության պատճառով ինքնազգացողությունը վատացած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՀ առողջապահության նախարարություն

Այսօր ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը:

՛՛Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։

Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: