շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը եղել է Սամվել Բաբայանի վարորդը

Ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը եղել է Սամվել Բաբայանի վարորդը

Ինչպես ավելի վաղ գրել էինք, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։
 
Մենք հետաքրքրվեցինք, թե ով է այսօր ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը և ինչ մեղադրանք կարող էին հարուցել 68-ամյա սրտի հիվանդություն ունեցող անձի նկատմամբ: Լավատեղյակ անձն ասաց, որ Վագիֆ Խաչատրյանը 1996-97 թվականներին եղել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի վարորդը, գրում է Hraparak.am-ը:
 

  • Կիսվել: