ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանցիների հանրահայտ «հումանիտար մոտեցումը». իտալացի վերլուծաբան

Ադրբեջանցիների հանրահայտ «հումանիտար մոտեցումը». իտալացի վերլուծաբան

Ադրբեջանցիների հանրահայտ «հումանիտար մոտեցումը», խնդիրը միայն Ալիեւը չէ, եւ մենք գիտենք։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է իտալացի վերլուծաբան Ջուլիանո Բիֆոլչին՝ մեկնաբանելով Արցախի օմբուդսմենի տեղեկությունը ադրբեջանցիների տեղեկատվական ահաբեկչության մասին Արցախի խաղաղ բնակիչների դեմ։

«Հիշեցնեմ, որ 2020թ. ղարաբաղյան հակամարտությունում մենք վկաները դարձանք բռնաբարությունների, գլխատումների, կտտանքների, որոնք նկարահանել էին ադրբեջանական զորքերը։ Կարող եմ ավելացնել.

  • Ռուսաստանը նախընտրում է համագործակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գազի եւ տրանսպորտի գծով
  • Եվրամիությունը նախընտրում է ադրբեջանական գազը մարդու իրավունքների փոխարեն
  • ԱՄՆ-ն Ադրբեջանի եւ Թուրքիայի կարիքն ունի Ռուսաստանին դիմակայության եւ իր տարածաշրջանային ռազմավարության աջակցման հարցում
  • Իսրայելն աջակցում է Ադրբեջանին  Իրանի դեմ եւ չի մտածում Հայաստանի մասին»,- նշել է վերլուծաբանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: