երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում տեղադրված խաչը

Ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում տեղադրված խաչը

Ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում տեղադրված խաչը: Այս մասին ասված է Հայքի մշակույթի Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջում:

«Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախի քրիստոնեական ժառանգությունը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանդիսանում է քաղաքկրություն կործանող արհեստածին պետություն։

2024 թ. -ի փետրվարի 11-ին Azertac պետական լրատվական գործակալությունը հրապարակեց հերթական տեսանյութը բռնազավթված Ստեփանակերտից։ Տեսանյութի ուսումնասիրությունից հստակորեն երևաց, որ ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում տեղադրված խաչը։

Արցախի բռնազավթումից ընդամենը մի քանի օր հետո ադրբեջանցիներն տապալել են Քարաշեն գյուղի (Դաշուշեն) մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա տեղադրված 50 մետրանոց լուսատու խաչը:

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,-ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: