ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանցի «էկոակտիվիստների» գործողությունների հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 կանայք դուրս են գրվել, մեկը շարունակում է մնալ հիվանդանոցում

Ադրբեջանցի «էկոակտիվիստների» գործողությունների հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 կանայք դուրս են գրվել, մեկը շարունակում է մնալ հիվանդանոցում

Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»:  Այս մասին ասված է ԱՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
 
Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում, որոնցից երեքը ուշագնաց էին եղել:
 
Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ:
 

  • Կիսվել: