Ադրբեջանական ԶՈւ շարժն այս պահի դրությամբ կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր. ԱՀ տեղեկատվական շտաբը՝ Խրամորթի ու Փառուխի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր: