ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում․ Տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում․ Տեղեկատվական շտաբ

Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:
 
ԻՆչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
 
Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում են հետևողական աշխատանքները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն և ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը:
 
Արցախի զինված ուժերը զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները՝ շարունակաբար բարելավելով Հանրապետության պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի:
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: