ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 22-ամյա բնակչի ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 22-ամյա բնակչի ուղղությամբ

Հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ:

Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունից։

  • Կիսվել: