հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանական լրատվականները տարածում են դեռևս 2010 թվականին զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայից լուսանկարներ

Ադրբեջանական լրատվականները տարածում են դեռևս 2010 թվականին զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայից լուսանկարներ

Տարածելով դեռևս 2010 թվականին զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայից լուսանկարներ՝ ադրբեջանական լրատվականները գրում են, թե Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայողների մայրերը Հայաստանի ՊՆ շենքի դիմաց ցույցեր են սկսել՝ պահանջելով «չսպանել իրենց երեխաներին և վերադարձնել դիակները»։

Տեղեկացնում ենք, որ տարածվող լուսանկարը հին է։ Համացանցում այն հայտնվել է դեռևս 2017 թվականին։ Ավելին, բողոքի ակցիան տեղի է ունեցել ոչ թե ՊՆ, այլ ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Բողոքի ակցիայի անցկացման մասին ադրբեջանական աղբյուրների փոխանցած տեղեկությունը հերթական ապատեղեկատվությունն է։

 

Տեղեկատվության ստուգման կենտրոն

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: