երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանական կողմը քանդել է Շուշիի Ղազանչեցոց սբ. Ամենափրկիչ տաճարի խաչաձև լուսամուտն ու պատկերաքանդակը

Ադրբեջանական կողմը քանդել է Շուշիի Ղազանչեցոց սբ. Ամենափրկիչ տաճարի խաչաձև լուսամուտն ու պատկերաքանդակը

Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ, նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են և կատարվում են տանիքի և վնասված պատերի նորոգման աշխատանքները (https://t.me/bez_tor/45064?single&fbclid=IwAR1vTKBZIOU9nXEi2j6g99_SdoY77kZ_VRbL5kScMJApTsYvpp00iNduWQg): Այս մասին գրում է monumentwatch.org-ը:

Սակայն լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը (նկ. 1 - 3):

Ղազանչեցոց տաճարը յուրաքանչյուր ճակատի վրա կա նման խաչաձև լուսամուտ և պատկերաքանքակ (նկ. 4): Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ (նկ 5): Տաճարի մասին տես՝ Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարումից վնասվել էր եկեղեցու նաև հարավային ճակատը՝ խաչաձև լուսամուտով հանդերձ: Այն հստակ  երևում է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարներից (նկ. 6, 7): Ուստի ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձևափոխման աշխատանքները, ինչը դրսևորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից:

Տաճարի անօրինական վերականգնման թեմայով ավելի մանրամասն տես՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումներըՇուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ։

 

  • Կիսվել: