երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ադրբեջանական կողմը ոչնչացրել է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի՝ Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

Ադրբեջանական կողմը ոչնչացրել է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի՝ Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախյան ազատագրական պայքարի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները, ահազանգում է ՛՛Գեղարդ՛՛ հիմնադրամը:

՛՛Վանդալիզմի հերթական զոհ է դարձել Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի՝ Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Հատկանշական է, որ ադրբեջանցիները հատկապես թիրախավորում են հայ ժողովրդի հաղթանակները խորհրդանշող հուշարձաններն ու ազգային հերոսների արձանները։ Ադրբեջանի հիմնական նպատակն է Արցախի ողջ տարածքը «մաքրել» հայկական ինքնությունից և մշակույթից՛՛,-ասված է հաաղորդագրության մեջ։

  • Կիսվել: