երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանական կողմը կրակել է Մարտունու շրջանի դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանական կողմը կրակել է Մարտունու շրջանի դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ

Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը:

Ըստ հաղորդագրության` ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։
 
Մոտավորապես նույն ժամին Գիշի գյուղի բնակիչ Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։
 
Ադրբեջանական կողմը հրաձգային զենքերով անկանոն կրակ է արձակել նրա ուղղությամբ։
 
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

  • Կիսվել: