հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ առաքելությունը կարող է հակաարդյունավետ լինել, եթե Բաքուն համաձայնություն չտա դրան. Լավրով

Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ առաքելությունը կարող է հակաարդյունավետ լինել, եթե Բաքուն համաձայնություն չտա դրան. Լավրով

 

Մենք դժվարություններ ունենք Հայաստանի շուրջ իրավիճակի հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 

"Երբ մեր հայ բարեկամները եկան այն եզրահանգման, որ Ադրբեջանի հետ սահմանին պետք է տեղակայվի ՀԱՊԿ առաքելություն, մենք Երևանում հավաքվեցինք և մշակեցինք այդ առաքելության չափանիշները, բայց դրա մասին փաստաթուղթ ընդունել չհաջողվեց, քանի որ հայկական կողմը պնդեց, որ փաստաթղթում տեղ գտնի Ադրբեջանին կոշտ դատապարտման դրույթ։ Մենք սակայն ասեցինք, որ եթե գործը հասնի դատապարտման, ամեն մեկը կարող էշատ բան անել։ Սակայն առաքելության տեղակայումը այնքան էլ կապված չէ հռետորաբանության հետ", - պարզաբանել Է Լավրովը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ է ուղարկվելու համար հայ-ադրբեջանական սահման: "Բայց չնայած դրան, չնայած նրանք, որ մենք դաշնակիցներ ենք, հայկական կողմը նախընտրում է երկարաժամկետ քաղաքացիական առաքելություն տեղակայման  հարցը քննարկել Եվրամիության հետ։  Բայց դա կարող է լինել անարդյունավետ։ Եթե առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է լրացուցիչ նյարդայինություն առաջացնել", - հայտարարել Է Լավրովը։

Ընդ որում, նա հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ի բոլոր գործընկերները շատ լավ հասկանում և ընդգծում են, որ ոչ մի անհամապատասխանություն կազմակերպության պարտավորությունների հետ իրենց քայլերում չի լինի։ "Նույն հավաստիացումները տալիս են նաև մեր հայ գործընկերները։  Այստեղ, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ է նախագահների անկեղծ զրույցը, ինչպիսին տեղի ունեցավ Երևանում և որին նախորդել է արտգործնախարարների մակարդակով զրույցը, որպեսզի յուրաքանչյուր կողմ ազնիվ խոսի իր մտահոգությունների մասին, և մենք կարողանանք լուծումներ գտնել այդ խնդիրների համար", - եզրափակել Է Լավրովը։

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: