կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադամ Շիֆը Արցախի հարցով նամակ է գրել Ջո Բայդենին և կոչ արել շտապ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել

Ադամ Շիֆը Արցախի հարցով նամակ է գրել Ջո Բայդենին և կոչ արել շտապ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել

Արցախյան ճգնաժամը պահանջում է անհապաղ գործողություն ԱՄՆ-ի կողմից. այս մասին X-ի (Թվիթեր) իր հարթակում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և ներկայացրել այդ ուղղությամբ իր հերթական քայլը.

«Այսօր ես հորդորեցի ԱՄՆ նախագահին շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը: Եվ օգտագործեք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,-գրել է նա:

Ադամ Շիֆը կից հրապարակել է օգոստոսի 14-ին Ջո Բայդենին գրած իր նամակը:

Изображение

Изображение

Изображение

  • Կիսվել: